Միջազգային
Պայթյուն Պրահայում. կան զոհեր եւ վիրավորներ


Այսօր հզոր պայթյուն է որոտացել Պրահայի կենտրոնում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է չորսը, 55 մարդ վիրավորվել է, պայթյունի հետևանքով մասամբ վնասված շենքի փլատակներում հնարավոր է դեռ մարդիկ լինեն։
Վնասվել են մոտակայքում կայանված մեքենաները, պայթյունի ալիքը կոտրել է մոտակա շենքերի պատուհանների ապակիները:
Չեխական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանությունը հայտնել է նաև պայթյունի հավանական պատճառը. տեղի է ունեցել ոչ թե ահաբեկչություն, այլ բնական գազի պայթյուն բնակարաններից մեկում: Թաղամասը այժմ շրջապատված է ոստիկաններով: