Միջազգային

Պայթյուն Պրահայում. կան զոհեր եւ վիրավորներ

Այսօր հզոր պայթյուն է որոտացել Պրահայի կենտրոնում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է չորսը, 55  մարդ վիրավորվել է, պայթյունի հետևանքով մասամբ վնասված շենքի փլատակներում հնարավոր է դեռ մարդիկ լինեն։

Վնասվել են մոտակայքում կայանված մեքենաները, պայթյունի ալիքը կոտրել է մոտակա շենքերի պատուհանների ապակիները:

Չեխական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանությունը հայտնել է նաև պայթյունի հավանական պատճառը. տեղի է ունեցել ոչ թե ահաբեկչություն, այլ բնական գազի պայթյուն բնակարաններից մեկում: Թաղամասը այժմ շրջապատված է ոստիկաններով:

 

Ցուցադրել ավելի
Back to top button