Մշակույթ

«Շուշեցու հիշատակարանը». մշակութային մայրաքաղաքը 1910-60- ական թվականներին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ լրագրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպի շնորհանդեսը: 1910-ից մինչև 1960-ական թվականների իրական դեմքերն ու իրական դեպքերն են պատկերված վեպում։

Ըստ Բակուր Կարապետյանի` գիրքը պատմում է խորհրդային տարիների մասին Չափար գյուղի բնակիչ Ռուբեն Սարգսյանի ապրած 68 տարիների միջոցով: Այդ ժամանակահատվածը մինչ օրս քիչ է ուսումնասիրված և այս պատմավեպը  կարող է սկզբնաղբյուր հանդիսանալ ուսումնասիրողների համար, ասում է։

Գրքի հիմքում դրված են ինչպես արխիվային տվյալներ, այնպես էլ ականատեսների պատմածները: Հատկանշական է, որ գրքում ներկայացված խոսքի մի մասը հենց արցախյան բարբառով է: Գրքում տրված է հատուկ բառարան` արցախյան բարբառից-գրական լեզվի։

Ցուցադրել ավելի
Back to top button