ԿարևորՄշակույթ

Հայտնի են «Հայակ»-ի լավագույնները

«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում երեկ տեղի է ունցել «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության 2-րդ հանդիսավոր արարողությունը, որն այս անգամ աչքի ընկավ նաև երեկոյի բեմադրական մասով: Հյուրերից ռեժիսոր Կարեն Շահնազարովը նկատել է, որ կարելի էր հատուկ մրցանակ տալ նաև արարողության բեմադրիչին:

Իսկ երեկոյի ընթացքում մրցանակների են արժանացել հետևյալ ֆիլմերն ու կինոգործիչները:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակը շնորհվեց Հարություն Խաչատրյանին`  «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համար: Սակայն անվանի ռեժիսորը, ժյուրիից ներողություն խնդրելով, իր մրցանակը շնորհեց երիտասարդ ռեժիսոր Մարիա Սահակյանին («Այդ ես չեմ» )` ցանկանալով այդ կերպ խրախուսել ավելի երիտասարդ գործիչներին: Քիչ անց, սակայն Մարիան ստացավ նաև իր մրցանակը. նրա «Այդ ես չեմ»աշխատանքը ճանաչվեց «Լավագույն խաղարկային ֆիլմ»:

«Լավագույն օպերատոր» անվանակարգում մրցանակ շնորհվեց Մկրտիչ Մալխասյանին` «Այդ ես չեմ» ֆիլմի համար:  Նա առաջադրված էր նաև «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համար իր օպերատորական աշխատանքով:

«Լավագույն սցենարի հեղինակ»` Թերեզա Վարժապետյան – Միքայել Պողոսյան («Եթե բոլորը»):

«Լավագույն նկարիչ»`  Արմեն Ղազարյան («Թափառում»):

«Լավագույն կոմպոզիտոր»` Վահագն Հայրապետյան  («Եթե բոլորը»):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացվածներից (Եկատերինա Շիտովա, Մարիամ Դավթյան, Լուիզա Ներսիսյան) հաղթող ճանաչվեց Մարիամ Դավթյանը («Ձայն լռության»):

«Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվածներից (Ժենյա Մկրտումյան, Արմինե Անդա, Ֆրիդա Յորք) մրցանակը հաձնվեց Ժենյա Մկրտումյանին («Եթե բոլորը»):

«Լավագույն դերասանի» մրցանակի համար  պայքարեցին Վիգեն Չալդրանյանը, Հովհաննես Ազոյանը, Եվգենի Ցիգանովը և Շանթ Հովհաննիսյանը: Մրցանակին արժանացավ վերջինս` «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համար:

«Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացվածներից (Կարեն Ջանգիրով, Արտաշես Ալեքսանյան, Խորեն Լևոնյան) մրցանակի արժանացավ Լևոնյանը («Գարեգին Նժդեհ»):

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»` Թամարա Ստեփանյանի «Փերվարի 19»-ը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ»` Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը»:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ»` Նաիրա Մուրադյանի «Բալետը»:

«Լավագույն դեբյուտ»` Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը»:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ժյուրին մրցանակը շնորհել էր  Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմին:

Շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ` Արմեն Ջիգարխանյանին և Ներսես Հովհաննիսյանին` կինոյում ունեցած ներդրման համար, Կինոյի զարգացման հիմնադրամի մրցանակը` Արման Երիցյանին` «Donkeymentary» ֆիլմի համար և ՀՀ Մշակույթի նախարարության հատուկ մրցանակը` Վիգեն Չալդրանյանին «Ձայն լռության» աշխատանքի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button