Հասարակություն

Կառավարության ղեկավարն ընդունեց եվրապատգամավորներին (ֆոտոշարք)

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավորներին:  Կառավարության ղեկավարը ողջունել է նման փոխայցելությունները և նշել, որ դրանք լավ հնարավորություն են տալիս խորացնել երկկողմ համագործակցությունը և ավելի հստակ պատկերացում կազմել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝  վարչապետը նշել է, որ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են հաջողությամբ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և այլ խնդիրների շուրջ: 

Ցուցադրել ավելի
Back to top button