Միջազգային

Կալանավորվել է Բոսնիա-Հերցեգովինայի նախագահը

Բոսնիական դատարանն արտոնել է Բոսնիա-Հերցեգովինայի նախագահ Ժիվկո Բուդիմիրի և նրա շրջապատից 4 հոգու կալանավորումը 30 օրով՝ կոռուպցիայի գործով հետաքննության նպատակով, հաղորդում է Ռիա Նովոստին:
Բուդիմիրին ձերբակալել են իր աշխատասենյակում: Քաղաքական գործիչը կասկածվում է կաշառքի դիմաց բանտարկյալների ներման մեջ: Վերջին մեկ տարում նա ներում է շնորհել 96 հոգու, նախագահի ևս 85 որոշում վերանայել են դատարաններն ու պետական մարմինները: Համաներման արժանացածների մեջ են 35 մարդասպան, մեկ բռնաբարող, ինչպես նաև 5 մարդ, որոնք դատապարտված են եղել թմրամիջոցների արտադրության և ապօրինի շրջանառության համար:

 

Կարդացեք նաև
Close
Back to top button