ԿարևորՀասարակություն
Լրագրողին վիրավորելու համար աշխատանքից հեռացվել է ոստիկանը


ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության է հրավիրել ոստիկանության ստրաբաժանումների աշխատակիցներին` քննարկելու երեկ՝ ապրիլի 27-ին, «Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանի և ոստիկանության աշխատակից Վարդան Ղուկասյանի (Դոգ) միջեւ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ վերջինս քաշքշում եւ վիրավորում է լրագրողին, փոխանցում է «Հետք»-ը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրատվամիջոցին տեղեկացրել է, որ նշանակվել էր ծառայողական քննություն, և այսօր Վարդան Ղուկասյանը հեռացվել է աշխատանքից: Ահարոնյանը նշել է, որ Վարդան Ղուկասյանը եղել է ոստիկանության ծառայող և իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ նա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնականն էր կամ խորհրդականը: