Քաղաքական

Ընտրվելու դեպքում Օսկանյանն ավտոբուսով կգնա քաղաքապետարան

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն այսօր նշել է, որ  Երևանի քաղաքապետը միայն կենցաղային խնդիրները չէ, որ պետք է լուծի:
Բոլորովին այլ տեսանկյունից մոտենալով խնդրին՝ Օսկանյանն ասել է, որ քաղաքապետի ուշադրության կենտրոնում պետք է լինեն ինչպես կենցաղային, այնպես էլ քաղաքական և տնտեսական խնդիրները:
Հարցին,թե ինչու այն բոլոր խնդիրները, որոնց մասին այժմ խոսում են կուսակցության անդամները, չեն լուծվել այն ժամանակ երբԲՀԿ-ն կոալիցիայի մաս էր կազմում, Օսկանյանը պատասխանել է, որ ԲՀԿ-ի գործողությունները պետք է դիտարկել խորհրդարանական ընտրությունների նախաշեմից, քանի որ կուսակցությունն այժմ հանդես է գալիս ոչ կոալիցիոն դիրքերից, այն հանդես է գալիս այլընտրանքային և նույնիսկ ընդդիմադիր դիրքերից։
Անդրադառնալով ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին, նա ասել է, որ այժմ երկուսի դերն էլ աղավաղված է, քանի որ ընդդիմությունը մշտապես ձգտելով իշխանության և լինելով դեմ իշխանության գործողություններին, հարկ եղած դեպքում պետք է նաև համագործակցի իշխանության հետ` ելնելով երկրի շահերից: Հարցին թե ինչ կանի քաղաքապետ ընտրվելու դեպքում, Վարդան Օսկանյանը պատասխանել է, որ տնից քաղաքապետարան ավտոբուսով է գնալու։

Ցուցադրել ավելի
Back to top button