Քաղաքական

Բիզնես միջավայրի բարելավում. քաղաքապետի ՀԱԿ թեկնածուն ներկայացնում է իր ծրագրերը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Այսօր Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը հանդիպել է լրագրողների, նաև քաղաքացիների հետ: Նա ներկայացրել է իր տեսակետը երեւանցիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, քաղաքի անհետացող ձեռագրի, ինչպես նաեւ քաղաքի կառավարման գործում իր տեսակետների նշանակության մասին:

«Կարող է լինել այնպիսի քաղաքային իշխանություն, որն ինքը հնարավորություն տա Երևանի քաղաքացիներին փոքր ու միջին բիզնեսի զարգացման առումով իսկապես ազատ գործել, հարկային դաշտում ավելի մեծ հնարավորություններ տալ, որը կնպաստեր նրան, որ բիզնեսը զարգանար, քաղաքային տնտեսության զարգացման հնարավորություններ լինեին, ինչն իր հետ կբերեր նաև սոցիալական տարբեր հարցերի լուծման»,- ասել է Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ կա նաեւ  երկրորդ մոտեցումը: Այդ ամենը փորձել բյուջե բերել և հետո բյուջեով սկսել սոցիալական հարցեր լուծել, անապահով ընտանիքների, մանկապարտեզների, դպրոցների և այլ հարցեր լուծել: Այսինքն՝ քաղաքային տնտեսության մեջ էլ կարող են այդ երկու հարցերը իրար հետ մրցակցել, և կարող են այդ երկու գաղափարներն էլ առաջնայնություն ստանալ՝ նայած, թե քաղաքային իշխանությունն ինչպես է պատկերացնում իր քաղաքի ներսում այդ սոցիալական խնդիրների լուծումը, ասել է Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող թեկնածուն:

Back to top button