Քաղաքական

Քաղաքային տրանսպորտի խնդիրների լուծումը՝ ըստ ՀՅԴ- ի

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Քաղաքային տրանսպորտի վիճակը երեւանցիների ցավոտ խնդիրն է եւ սա է պատճառը, որ ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերն անդրադարձել են այս խնդրին։

ՀՅԴ ավագանու թեկնածու Արծվիկ Մինասյանն ասում է, որ իրենք խնդիրը տեսնում են նախ՝ ճանապարհային երթևեկության կարգավորման, ավտոմատացված կառավարման համակարգի միջոցով, երկրորդը՝ ենթակառուցվածքների արդիականացման, տրանսպորտային միջոցների շարժակազմի թարմացման, նոր  ճանապարհային ենթակառուցվածքների ձևավորման, մետրոպոլիտենի նոր երթուղիների ու  կայարանների կառուցման միջոցով։

Ցուցադրել ավելի
Back to top button