Հասարակություն

Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցած դեպքը բացահայտվել է

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ապրիլի 27-ին բաժին են ներկայացել 1985 թ. ծնված Արշակ Խ.ն և նրա եղբայրը՝ 1987 թ. ծնված Սարգիս Խ.ն՝ ներկայացնելով նաև գազային ատրճանակը: Նրանք կասկածվում են Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցած միջադեպի մեջ։

Պարզվել է, որ Սարգիս Կ.-ին և Տիգրան Չ.-ին գազային ատրճանակից կրակել և վնասվածքները պատճառել է Արշակ Խ.-ն, իսկ Միքայել Մ.-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել և վնասվածքներ է պատճառել Սարգիս Խ.-ն:

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է:

Գազային ատրճանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Ցուցադրել ավելի
Back to top button