Հասարակություն

Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդին կալանավորվեց

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է, հաղորդում է «Փաստինֆոն»։
Նախօրեին նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը:

Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանը գործակալությանը հայտնել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում՝ իր վրա հարձակում է կատարվել, և ինքը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Վ.Ղուկասյանն իրեն «մեղավոր» է ճանաչում միայն, որ «հասցրել է պաշտպանվել»:

Բացի Վահե Ղուկասյանից, այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև նրա կողմից վիրավորված Հարություն Խաչատրյանի, նույն ինքը՝ «Քավոր Հարութի» անչափահաս որդին՝ 1995 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։

Ցուցադրել ավելի
Back to top button