Հասարակություն

Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը 20 տարեկան է

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ԱՄՆ դեսպանատանը նշվեց  Ապագա առաջնորդների փոխանակման  FLEX ծրագրի Հայաստանում իրականացման 20- ամյակը: Հայաստանի և Միացյալ Նահանգների ավելի քան 20 տարվա համագործակցության ընթացքում այս ծրագրի շրջանակներում ԱՄՆ  տարբեր բնակավայրերում ուսանել են ավագ դպրոցի 821 աշակերտներ` Հայաստանի տարբեր անկյուններից:
Ծրագիրըերկու երկրների միջև կրթական համագործակցության վառ օրինակ է, իսկ FLEX-ի շրջանավարտները Հայաստան վերադառնալուց հետո մեծ հաջողությունների են հասել, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ԱՄՆ դեսպանատան մշակութային հարցերով պատասխանատու Շոն Օհարան:

Ծրագրի շրջանակներում 15-17 տարեկան ավագ դպրոցի սաները հնարավորությւոն են ունենում մեկ տարի ուսանել  ամերիկյան դպրոցներում և ապրել հյուրընկալող ընտանիքում: Ծրագրին մասնակցելու հայտ, ի դեպ, կարող են լրացնել բոլորը, սակայն ընտրություն կատարելիս հաշվի են առնվում որոշակի չափանիշեր:
Շատ կարևոր է նաև անգլերենի իմացությունը, որը ստուգելու համար ավագ դպրոցի սաները նախևառաջ անգլերենի իմացության թեստ են հանձնում։

Ցուցադրել ավելի
Back to top button