ԿարևորՀասարակություն

Փորձագետ.Անվտանգ ատոմակայաններ գոյություն չունեն

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության հարցերին են այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում անդրադարձել Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը և ատոմային էներգետիկայի ոլորտի փորձագետ Էմիլ Սահակյանը: Նրանք խոսել են հնարավոր ռիսկերից: 27 տարի առաջ այս օրը տեղի ունեցած Չեռնոբիլի աղետն առիթ է ևս մեկ անգամ վեր հանելու հայկական ատոմակայնի անվտագնության հետ կապված հարցեր: Որքանով է անվտանգ Հայաստանում գործող ատոմակայանը: Հարցի պատասխանն ըստ ատոմային էներգետիկայի ոլորտի փորձագետ Էմիլ Սահակյանի` մեկն է. «Անվտանգ ատոմակայաններ գոյություն չունեն»:

1976 թվականից շահագործվող Մեծամորի ատոմակայանն այսօր վերագործարկվում է` չունենալով տեխնիկական և տեխնոլոգիական հիմք. Բնության հետ խաղալ պետք չէ, մինևդեռ մենք շահագործում ենք ատոմակայանը` սեյսմավտանգության հարցերն անտեսելով, ասածը հիմնավորեց փորձագետը հիշեցնելով, որ սեյսմավտանգ շրջանում է այն կառուցված: Խիստ կարևոր են օդերևութաբանական պայմանները, սակայն Էմիլ Սահակյանը, ծանոթանալով նոր ատոմակայանի կառուցման փաստաթղթերին, զարմանք է ապրել` «ինչպես կարելի է 70-ական թվականների տվյալների հիման վրա նոր ատոմակայան կառուցել»,- հարցնում է փորձգետը:
Հաջորդ կարևոր հանգամանքը, որ պետք էր հաշվի առնել, տվյալ տարածքում բնակչության խտությունն է.«290 հոգի 1 քառակուսի մետրի վրա խիստ վտանգավոր է»:

Նա մատնանշեց նաև տվյալ տարածքի բնակչության համար ջրի պակասի հարցը, նաև իրազեկության պակասը: Բացի դա,ատոմային էներգետիկայի ոլորտի փորձագետ Էմիլ Սահակյանը ուշադրոթյուն հրավիրեց ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդկանց թվաքանակի վրա, Հայաստանի պես փոքր երկրի համար բավականին մեծ թվով հիվանդներ ունենք, ասաց: Նշված մտահոգություններին կետ առ կետ անդրադարձավ ու հակափաստարկներ նշեց Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը:

Հայաստանն ու Չեռնոբիլն անվտանգության տեսանկյունից միանգամայն տարբեր են ասաց, Մեծամորի ատոմակայանը աշխարհում գործող անվտանգ ատոմակայաններից է նշեց, իսկ սեյսմավտանգության հարցում պատասխանը հետևյալն է.«Հետազոտությունները ցույց են տվել, որ ճիտ տեղում է կառուցված»:

Իսկ տարածքի բնակիչների ջուրը պակասում է ոչ թե ատոմակայանի պատճառով, այլ ձկնաբուծարանների, փորձագետին հակադարձեց Վահրամ Պետրոսյանը: Ֆուկուսիմայից հետո սթրես տեստ է անցկացվում նաև Մեծամորի ատոմակայանում, աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին, իսկ մինչ այդ Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը փաստում է. «Հետազոտությունները ցույց են տվել, որ բարվոք վիճակում է»:
Այնպես որ գործող ատոմակայանի կյանքի տևողությունը երկարացնելը միանգամայն բնական է և ընդունված է ասաց: Կարելի է շահագործումը երկարացնել 5, 10, կամ 15 տարով: Փորձագետ Էմիլ Սահակյանի կարծիքով կարելի է երկարացնել, ատոմակայանի գործարկման ժամկետը, սակայն պետք է հաշվի առնել տեխնիկական վիճակը և կառավարության ոչ մասնագետ անդամներն իրենց չպետք է իրավունք վերապահեն ժամկետներ երկարացնել, առանց տեխնիկական վիճակի իմացության որպես ի գիտություն ավելացրեց ատոմային էներգետիկայի ոլորտի փորձագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button