Հասարակություն

Նոր մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած կրակոցների գործով

Գյումրիում ապրիլի 23-ին տեղի ունեցած փոխհրաձգության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել. ապրիլի 25-ին՝ ժամը 15.30-ին Ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել է 1995 թ. ծնված Գևորգ Խաչատրյանը և ինքնակամ ներկայացրել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ ու փամփուշտատուփ` լիցքավորված 5,45 տրամաչափի 14 փամփուշտով: Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, Գևորգ Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը ապրիլի 23-ին Շիրակացի փողոցի 54/Բ շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում այդ ինքնաձիգով ցանկացել է հետապնդել Վահե Ղուկասյանին, որը փոխհրաձգության ժամանակ հրազենային վնասվածքներ է պատճառել իր հորը` Հարություն Խաչատրյանին: Գևորգ Խաչատրյանը ձերբակալվել է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հիշեցնենք՝ կրակոցներից հետո հոսպիտալացվել էին Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին հայտնաբերվել և Ոստիկանության Գյումրիի բաժին բերման էր ենթարկվել 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը, ով խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Ցուցադրել ավելի
Back to top button