Միջազգային

Միակ մեղքը «չափազանց գեղեցիկ» լինելն էր

Սաուդյան Արաբիայի բարքերի ոստիկանությունը երկրից վտարել է երեք տղամարդու «անպարկեշտ հրապուրիչ» լինելու համար, հաղորդում է arabianbusiness.com— ը ։ Դրանցից մեկը նկարում պատկերված Օմար Բորկան ալ- Գալան է։
Միջադեպն արձանագրվել է է դեռ ապրիլի 17- ին ժողովրդական փառատոնի ժամանակ։ Ոստիկանությունը ներխուժել է Արաբակա Միացյալ Էմիրությունների պատվիրակության վրան, որպեսզի ձերբակալի երկիր ապօրինի մուտք գործած մի նկարչուհու։
Սակայն ոստիկանների «աչքին զարկել են» «չափազանց գեղեցիկ» երեք տղամարդ, որոնք կարող էին փառատոնի կին այցելուների համար գրագիչ լինել, հաղորդում է Emirates 24/7 հեռուստակայանը։

Արդյունքում նկարչուհուն եւ տղամարդկանց վտարել են Էր Ռիադից։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button