ԿարևորՀասարակություն

Հայրենիքում իրենց գործը սկսող սիրիահայերին կտրամադրվի մինչեւ 5 մլն դրամ վարկ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Սփյուռք նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներից 3445-ը հաշվառված են Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնում, հանձնաժողովի նիստում հայտնեց կենտրոնի նախագահ Լենա Հալաջյանը:

Անցյալ տարեվերջից սկսած Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացման ազգային կենտրոնը դասընթացներ են կազմակերպել` հնարավորություն են տվել տասնյակ սիրիահայերի իրենց բիզնեսն սկսելու, հայտնեց կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանը:
Ըստ նրա՝ 
մեր մոտ 300  հայրենակիցներին, ովքեր ցանկություն են հայտնել զբաղվել այստեղ ձեռնարակատիրությամբ, ներկայացվել է մեր երկրի հարկային և մաքսային օրենսդրության յուրահատկությունները: Նրանց որոշ մասն արդեն իսկ կենտրոնի աջակցությամբ հիմնել են ձեռնարկություններ:

Սիրիահայ գործարարների համար ստեղծվել են հատուկ պայմաններ` մինչեւ հինգ միլիոն դրամ վարկ, որ պետք է մարվի հինգ տարվա ընթացքում `տարեկան չորս տոկոս տոկոսադրույքով: Նրանք հիմնականում զբաղված են հաստոցաշինության, ոսկերչության, հասարակական սննդի, կահույքագործության, մանկական սննդի արտադրության և տաքսի ծառայության ոլորտներում:
Բացի դրանից՝ 515 սիրիահայ դիմել է զբաղվածության կենտրոն, նրանցից շատերին չի գոհացրել առաջարկվող աշխատավարձը

Իր հերթին՝ Սփյուռք նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ արդեն 700-ից ավելի սիրիահայ աշխատատանք ունի հայրենիքում:

Ցուցադրել ավելի
Back to top button