ԿարևորՏնտեսական

Թվերի մանիպուլիացիա. Բագրատյանին հակադարձում է Արամյանը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի  այն դիտարկումը, թե կառավարությունը թվերի մանիպուլիացիա է անում, ԲՀԿ-ն ներկայացնող գործիչների այն գնահատականին, թե 7 տոկոսանոց տնտեսական աճը փուչիկ է ֆինսնանսերի փոխնարարար Վարդան Արամյանը հակադարձում է թվերով ու նաև հիշեցմամբ՝ տնտեսական քաղաքականության արդյունավետությունը պետք է գնահատել ըստ այն նպատակադրումների, որ ունի կառավարությունը  ճգնաժամից հետո։
«
2012-ի 7.2 տոկոս տնտեսական աճին նպաստել են այն ճյուղերը, որոնց զարգացումը մենք նպատակադրել ենք: Արդյունաբերության ոլորտում  ունեցել ենք 5.7 տոկոս աճ, վերջին տարիներին՝ միջինը 7 տոկոս: Սա լավ ցուցանիշ է, քանի որ արդյունաբերությունը 2008-ից այս կողմ իր կշիռը 3 տոկոսային կետով ավելացրել է»:
Արամյանը  նշում է նաև գյուղատնետեսության ցուցանիշները: 2008-ին ՀՆԱ-ի մեջ այս ոլորտի 16 տոկոս մասնաբաժնի փոխարեն  այսօր 20 տոկոս ունենք: Փոխարենը՝ այսպես ասենք՝ զոհաբերվել է կապիտալ շինարարության  ճյուղը: 2008-ին ունեցել են շինարարության 25 տոկոսի մակարդակ ՀՆԱ-ի մեջ, այսօր 13 տոկոս: Այսինքն՝ «կապիտալ շինարարությունը նահանջ է ապրել, փոխարենը՝ առաջընթաց են ունեցել արդյունաբերությունը, գյուղատնետսությունը և ծառայությունները: Հենց այս ցուցանիշների վրա հիմնվելով է , որ  մենք չեն ընդուոնում այն քննադատությունները, թե տնտեսության կառուցվածքի մեջ դրական տեղաշարժ չկա», ասում է փոխնախարարը։

Ի դեպ՝ վերջերս ֆեսյսբուքյան իր էջում տնտեսագիտական վերլուծություն էր արել Վարդան Օսկանյանը: Ֆինանսաների փոխնախարարի գնահատմամբ ՝ նախկին արտգործնախարար, ներկայումս Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վ. Օսկանյանը մասնագետ չէ, բայց մտել է նեղ մասնագիտական  մեկնաբանությունների դաշտ:
Արամյանի գնահատմամբ՝ առաջարկների մի մասը համադրելի է կառավարության մոտեցումների հետ, ավելին՝  որոշ հարցերում կառավարությունն արդեն  իրագործում է այն, ինչի մասին  խոսում է Օսկանյանը:
Ինչ վերաբերում է Բագրատյանին, ապա  նա նշել էլ, որ կառավարությունը թվային մանիպուլյացիաների միջոցով է ստացել 7.2% աճը: Արամայանն այսօր ըստ էության Բագրատյանին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ:

«Հրանտ Բագրատյանը մի անձնավորություն է, որն իրեն վերագրում է բարձրագույն տնտեսագիտական տիտղոսներ, իր հաշվարկներում տարրական սխալներ անելու իրավունք չունի»:

Տնտեսական զարգացումներին այսօր անդրադարձավ նաև ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան  Բոստանջյանը: Նրա և ԲՀԿ-ի դիրքորոշումները կառավարության վարած քաղաքականության նկատմամբ այնքան էլ չեն համընկնում:
Բոստանջյանը Նաիրա Զոհրաբյանի պես չի կարծում, որ Հայաստանի 7 տոկոսանոց աճը փուչիկ է: Անկախ հանգամանքից, որ այդ աճը հասարակությունը չի զգում, այն կա և իրական է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բոստանջյանը:
Բացի այդ՝ ի տարբերություն ԲՀԿ-ականների մի մասի ընդգծված կարծիքի՝ չի կարծում, թե հիմնական մեղավորությունը վարչապետինն է: 

«Դա հակասություն չէ, կամ  դուք եք այդպես դա ցանկանում ընկալել: Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում մարդուն պետք է ընձեռել աշխատելու հնարավորություն»:

Ըստ Բոստանջյանի ՝ ԲՀԿ-ն  ոչ թե Տիգրան Սարգսյանին է դեմ, այլ ավելի արդյունավետ աշխատանք է ակնկալում և ասում է, որ կառավարությունը չի աշխատում իր ուժերի ներածին չափով:

Լրագրողների տարբեր հակադարձումներին, թե ԲՀԿ-ական գործիչներից շատերը հենց վարչապետի գործունեությունից են դժգոհ և նրա փոփոխության հարցն են բարձրացնում, Բոստանջյանն այլ տեսանկյունից արձագանքեց այսպես.

«Ինչ որ ասում եք, ես հասկանում եմ: Էն էլ եմ հասկանում, մյուսն էլ եմ հասկանում, բայց էդ բոլորի պարագայում ես լուռ եմ մնում: Ամբողջությամբ չեմ ասում այն, ինչ մտածում եմ: Երբեմն»:

Ցուցադրել ավելի
Back to top button