ԿարևորՍպորտ

Ըստ ֆուտբոլի իտալացի մասնագետների, Մխիթարյանը Լիվերպուլի գլխավոր տրանսֆերային նպատակն է

Իտալական Կալչիոմերկատոն / Calciomercato / հայտնում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է 40 մլն եվրո վճարել Մխիթարյանի տրանսֆերի դիմաց: Իտալացիները վստահ են, որ հայ ֆուտբոլիստն անգլիական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է: «Լիվերպուլ»-ի ղեկավարները պատրաստվում են հրաժարվել Լուիս Սուարեսի ծառայություններից` նրա ոչ սպորտային վարքի և հաճախ որակազրկումների պատճառով: Միժամանակ Calciomercato-ն տեղեկացնում է, որ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ զարգացող իրադարձություններին հետևում է «Յուվենթուս»-ը: Եթե «Լիվերպուլին» չհաջողվի ձեռք բերել «Շախտյորի» հայ կիսապաշտպանի իրավունքները, թուրինցիները պատրաստ են տրանսֆերային առաջարկ անել Հենրիխին: Նշվում է, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան լավ հարաբերություններ ունի «Յուվենթուս»-ի ղեկավարների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button