Հասարակություն

Գարեգին Բ կաթողիկոսը դատապարտել է հոգեւորականների առեւանգումը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դատապարտել է Սիրիայում քրիստոնյա հոգեւորականների առեւանգումը։

«Խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան հոգևորականների առևանգումը: Միջկրոնական լարվածության հրահրումը և կրոնական անհանդուրժողականության սերմանումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Լիահույս ենք, որ հոգևոր այրերը ազատ կարձակվեն ապահով և անվնաս»,- գրել է հայրապետը Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իգնատիոս Զակկա Իվասին հղած նամակում։

Back to top button