Մշակույթ

«Արմմոնոյում» այս անգամ կներկայացվի 22 բեմադրություն

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Այսօրվանից մինչև ապրիլի 30-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական 11-րդ փառատոնը: Հինգ օրերի ընթացքում Երևանում կցուցադրվի 22 ներկայացում` հայ, ռուս գերմանացի, լեհ, լիտվացի ու վրացի արտիստների կատարմամբ։

«Արմմոնո» միջազգային թատերական 11-րդ փառատոնն ունի լեհական ուղղվածություն: Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ամեն տարի լեհ թատերական գործիչների մասնակցությունը «Արմմոնոյիում» հայ-լեհական մշակութային սերտ կապերի վառ վկայությունն է համարում։

Կցուցադրվի 5 լեհական ներկայացում, կանցկացվեն վարպետության դասեր երիտասարդների համար:
Արդեն 10-րդ անգամ Հայաստանում է լեհ թատերագետ Վեցլավ Գերասը, որ լավագույնս կբացատրի սկսնակ թատերական գործիչներին բեմարվեստի նրբությունները։

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին այս տարի Մեծ եղեռնի մասին պատմող ներկայացմամբ հանդես կգա հայկական արմատներով գերմանացի Բեաթե Էհլերը: Ներկայացումները կցուցադրվեն հիմնականում Տիկնիկային թատրոնում և Թատերական գործիչների միությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button