ԿարևորՀասարակություն

Աստղիկ Գեւորգյան.«Ոչ ոքի իրավունք չի տրվում խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Դատապարտելի է յուրաքանչյուր ոչ վայելուչ պահվածք: Ոչ ոքի իրավունք չի տրվում խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը` այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի ավագանու անդամ, ՀՀԿ ցուցակով ավագանու անդամության թեկնածու, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը` անդրադառնալով օրերս «ilur» լրատվական կայքի լրագրողի նկատմամբ օրերս տեղի ունեցած բռնության միջադեպին: Անդրադառնալով ավագանու ընտրությունների քարոզարշավին` ՀՀԿ ցուցակով առաջադրված ավագանու անկուսակցական թեկնածուն կարծիք է հայտնել, որ այն անցնում է առավել հանգիս:

Թե երկրի նախագահը, թե վարչապետը հրապարակային ելույթներում առիթ ունեցել են խստորեն դատապարտել լրագրողների գործունեությունը խոչընդոտելու երեւույթները` հիշեցրեց Աստղիկ Գեւորգյանը: ՀՀԿ ցուցակով Երեւանի ավագանու անդամության թեկնածուն նաեւ շեշտեց, որ այն անձնավորությունը, ով նման արարք է իրեն թույլ տվել լրագրողի նկատմամբ` արդեն իր մասին կարծիք ստեղծել է եւ պարտադիր չէ, որ ուրիշները նրան գնահատեն:

Ցուցադրել ավելի
Back to top button