Հասարակություն

Ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել ներկայացուցիչների պալատին՝ ավելացնել Հայաստանին և ԼՂ-ին հատկացվելիք օգնությունը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը և ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը միացել են իրենց գործընկերներին և ապրիլի 24-ին մասնակցել Կապիտոլիումի բլրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան «Ասբարեզ» ժուռնալիստների ակումբը` հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Պարբերականը նշել է, որ նրանք ելույթ են ունեցել և իրենց աջակցությունը հայտնել հայերին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում: «Եկեք շատ հստակ արտահայտվենք. չկա այլ բառ, չկա որևէ արդարացում:

Այս արարողության շրջանակում մենք պետք է ամբողջությամբ պարտավորություն ստանձնենք՝ ճանաչել հիմնարար ճշմարտությունը: Այն, ինչ տեղի է ունեցել 1915-1923 թվականներին, բացահայտ ցեղասպանություն էր, իսկ Թուրքիան և ԱՄՆ-ը պետք է ճանաչեն դա»,-նշել է Մենենդեսը: Էդ Ռոյսն իր հերթին նշել է, որ Օսմանյան Թուրքիայի իշխանությունները ոչ մի ջանք չեն գործադրել հայ ժողովրդի ոչնչացման իրենց մտադրությունը քողարկելու համար: «Իրադարձությունները, որոնք մենք հիշում ենք այսօր, որոնք սկսվել են 98 տարի առաջ, ցնցող ցեղասպանություն էին կամ, ինչպես ասել է Հիտլերը՝ ոչնչացում… Մի ողջ ժողովրդի ոչնչացման փորձեր, որոնց ժամանակ որպես դիտորդ ներկա է եղել ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն և ասել, որ դա մի ողջ ժողովրդի ոչնչացնելու փորձ է և նրանք, ովքեր հրամաններ են տվել, հասկացել են դա: Առանց այդ ամենը թաքցնելու, նրանք նշել են, թե իրականում ինչպիսին է լինելու այդ ամենի արդյունքը»,-նշել է Ռոյսը:
«Ասբարեզ»-ը նաև նշում է, որ Կոնգրեսի հայկական խմբի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, բացի Մենենդեսից և Ռոյսից, ներկա են եղել և ելույթ են ունեցել սենատոր Շելդոն Ուայթհաուսը, Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Ջո Քրոուլին, Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ազդեցիկ դեմոկրատ Մայքլ Էնգելը, Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Մայքլ Գրիմը և Ֆրենք Փալոունը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի անդամներ Թոնի Քարդենասը, Դևիդ Չիչիլինեն, Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Սքոթ Գարեթը, Ջենիս Հանը, Ռաշ Հոլթը, Լինդա Սանչեսը, Ջոն Սարբանեսը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիերը, Ջոն Թիրնին, Դինա Թիթասը և Նիքի Ցոնգասը:

Ցուցադրել ավելի
Back to top button