Միջազգային

Սերբիայի նախագահը ներողություն է խնդրել, սակայն ցեղասպանությունը չի ընդունել

Սերբիայի նախագահը ներողություն է խնդրել բոսնիացի մահմեդականների սպանության համար:

«Ես խոնարհվում և ներողություն եմ խնդրում Սրեբրենիցայում կատարված հանցագործության համար: Ներողություն եմ խնդրում մեր պետության և մեր ժողովրդի անունից առանձին մարդկանց կողմից կատարված հանցանքների համար»,- ասել է Տոմիսլավ Նիկոլիչը բոսնիական հեռուստաընկերության եթերում:
1992-95 թվականներին Բոսնիա-Հերցեգովինայում տեղի ունեցած իրադարձությունները, սակայն, Սերբիայի նախագահը հրաժարվել է ցեղասպանություն որակել:

«Նախկին Հարավսլավիայում տեղի ունեցած շատ իրադարձություններ ունեն ցեղասպանության ուրվագիծ»,- ընդգծել է   քաղաքական գործիչը։
Միջազգային փորձագետների գնահատմամբ՝ Սրեբրենիցայում բոսնիացի սերբերը, գեներալ Ռադկո Մլադիչի գլխավորությամբ, սպանել են 8 հազարից ավելի մահմեդական տղամարդ և մանկահասակ տղա: ՄԱԿ-ի միջազգային դատարանը Սրեբրենիցայի իրադարձությունները որակել է որպես ցեղասպանություն։

Back to top button