Սպորտ

Արոնյանը հաղթում է Ալյոխինի մրցաշարում

Շարունակվում է Ալյոխինի հուշամրցաշարը: Այսօր տեղի է ունենում 4-րդ տուրը: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր ռուսաստանից գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիան ավարտվեց 36-րդ քայլում՝ Արոնյանի հաղթանակով: Նշենք, որ Սվիդլերը հայտնել էր ցայտնոտի մեջ և խաղավարտին դիրքային մի քանի սխալ թույլ տվեց:

4-րդ տուրի շրջանակներում Լիրեն Դինգը և Վլադիմիր Կրամնիկը խաղությամբ բաժանվեցին, Նիկիտա Վիտյուգովը և Բորիս Գելֆանդը նույնպես հաղթողին չորոշեցին: Մնացած պարտիաները դեռ շարունակվում են: Այս պահին Արոնյանը և Գելֆանդ 2.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Լևոն Արոնյան – Պյոտր Սվիդլեր՝ 1:0

Ցուցադրել ավելի
Back to top button