Մշակույթ

«Անուշի» հայ- ֆրանսիական բեմադրությունը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 26-ին և 27-ին  տեղի կունենա «Անուշ» օպերայի  նոր բեմադրության պրեմիերան: Հայ-ֆրանսիական համատեղ նախագծի հեղինակը ֆրանսահայ հայտնի  ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ  Սերժ Ավետիքյանն է, բեմի, զգեստների և բեմադրոթյան ձևավորմամբ զբաղվել է Նիկոլա Մյուզենը, երաժշտական վերամշակման հեղինակը՝ Անահիտ Սիմոնյանը, դիրիժորը՝ Վահան Մարտիրոսյանը։

Օպերային բեմադրության նախաձեռնությամբ հանդես են եկել Հայաստանի եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարություները, «Դելտա Քալչր» ասոցիացիան, Նանտեռի Ամադեյ թատրոնն ու Օ-դը-Սենի գլխավոր խորհուրդը։

«Անուշը» նորովի  ներկայացնելու համար  նախագծի հեղինակներն անդրադարձել են Թումանյանի և Տիգրանյանի ստեղծագործության  բնօրինակներին` օպերայի  առաջին նոտագրությանն ու  լիբրետոյին, որոնք պահվում են Չարենցի անվան գրականության և արվեստի փանգարանում:
«Անուշի» նոր մեկնաբանութան մեջ հեղինակները վերականգնել են որոշ կերպարներ և  ազգային երաժշտական գործիքներ, որոնք հանվել էին  խորհրդային գրաքննության ճնշման տակ:
Ներկայացման մեջ  համադրված են  օպերան, թատրոնն ու կինոյի լեզուն: Ըստ Սերժ Ավետիքյանի՝ թերևս սա էլ այն հարցի պատասխանն է, թե ինչու է «Անուշ» -ը ներկայացվում ոչ թե օպերայի,  այլ մայր թաատրոնի բեմում։

«Ինձ հաճախ են հարցնում` ծանո՞թ եմ արդյոք հայ մշակույթին, պոեզիային: Պիտի ասեմ, որ «Անուշի» բնօրինակն ինձ վրա մեծ տպավորություն գործեց: Ես կարծում եմ ստեղծվել է մի գործ, որը հավակնում է դառնալ համամարդկային»,- ասում է ներկայացման խորեոգրաֆ, բեմի և հագուստների ձևավորող Նիկոլա Մյուզեն։

 

Ցուցադրել ավելի
Back to top button