ԿարևորՄիջազգային

ABC լրատվական գործակալությունը «Youtube»-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճանաչողական տեսանյութ է տեղադրել

ABC լրատվական գործակալությունն «Youtube»-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճանաչողական տեսանյութ է տեղադրել: Լրատվական գործակալությունը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը շատ անգամներ կոչվում է հայկական Հոլոքոստ: Հայոց ցեղասպանություն իրագործողներից մեկը` Թալեաթ փաշան, հայերի մոտ հայտնի է որպես թուրքական Հիտլեր: Համեմատելով ներկայումս Ալբանիայում և Կոսովում տեղի ունեցող իրադարձությունների հետ, լրատվական գործակալութունը նշում է, որ միանգամայն նման իրադարձություն տեղի է ունեցել 1915թ հայերի հետ՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Լրատվական գործակալությունը նաև նշել է, որ Արմին Վեգները, չնայած հրամանին, տեղահանության անվան տակ կազմակերպված հայ քարավանների մահվան քայլերթը լուսանկարելով` ի ցույց էր դրել մարդկության պատմության ամոթի դրվագները և նկարած լուսանկարներով կարևոր դեր խաղացել Հայոց ցեղասպանության փաստագրման մեջ:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button