ԿարևորՀասարակություն

Վալերի Բուայեն հարգել է 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը

1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակն այսօր հարգել է նաեւ Ֆրանսիայի խորհրդարան հայամետ պատգամավոր Վալերիա Բուայեն, ով բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախաձեռնությամբ:

Նշենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության անդամ Բուայեն առաջարկում էր օրենքով սահմանել ազատազրկման կամ տուգանքի պատժաչափ Ֆրանսիայի օրենքով կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունները ժխտողների համար:

Հիշեցնենք, որ 2011-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի օրենսդիրը ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել Բուայենի հեղինակած հիշյալ օրինագիծը, որը սակայն 2012-ի փետրվարի 28-ին հակասահմանադրական ճանաչվեց և չեղյալ հայտարարվեց Սահմանադրական խորհրդիմ կողմից:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button