Հասարակություն

Սուրբ պատարագ՝ Երուսաղեմի Սուրբ Յակոբեանց եկեղեցում

Այսօր Հայոց Մեծ Եղեռնիզոհերի անմար հիշատակին նվիրված սուրբ պատարագ է մատուցվել նաեւ Երուսաղեմի Սուրբ Յակոբեանց եկեղեցում՝ Պարետ Ծայրագույն Վարդապետ Երեցյանի ձեռամբ: Պատարագից հետո Նորընտիր Պատրիարք Հօր` Ամենայն Տեր Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեանը 1915 ի Ցեղասպանության զոհ դարձած ննջեցեալների հոգիների հանգստության համար հոգեհանգստյան կարգ է մատուցել: Ինչպես հայտնում են  Երուսաղեմի հայկական վարժարանից, արարողությունից հետո Սուրբ Յակոբեանց միաբաններն ուղեւորվել են դեպի Ժառանգավորաց վարժարանի բակ, որտեղ ելույթներ ունեցան: Տեր Սերոբ Սահակյանն իր խոսքում կոչ է արել բոլորին մասնակցել Թուրքիայի դեսպանատան առջեւ եղի ունենալիք ցույցին:

Ցուցադրել ավելի
Back to top button