

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ ապրիլի 24- ի իրադարձություններին նվիրված իր ավանդական ուղարձում տեղի ունեցած եղեռնագործությունը բնութագրեց հայերեն «Մեծ եղեռն» բառով՝ խուսափելով «Ցեղասպանություն» եզրույթից։
«Օսմանյան կայսրության վերջին 0րերին, 98 տարի առաջ, 1,5 մլն հայեր սպանվեցին կամ գնացին մահվան ճանապարհով։ Մենք կանգ ենք առնում, որպեսզի խորհենք եւ հիշենք տեղի ունեցած անպատմելի տառապանքների մասինց»,- ասել է ԱՄՆ նախագահը, նաեւ արձանագրելով այն հանձնառությունը, «որպեսզի պատմության նման մութ էջեր այլեւս չկրկնվեն»։
«Ես արդեն քանիցս հայտնեմ եմ իմ անձնական տեսակետը, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին եւ իմ կարծիքը չի փոխվել։ Փաստերի լիարժեք, բաց ճանաչումը բխում է մեր շահերից։ Ազգերը ամրանում են ընդունելով եւ հաշվի առնելով անցյալի ցավալի էջերը՝ դրա հետ միասին ստեղծելով ավելի արդար եւ հանդուրժող ապագայի հիմքեր»,- ասել է Բարաք Օբաման։