Հասարակություն
Մանկական գունեղ հեքիաթների փոխարեն լսել են Մեծ եղեռնի դաժան պատմությունները


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ափո Մահսերեջյան, ծնվել ու մեծացել է Լիբաբանում, ապրում է Միացյալ Նահանգներում: Այս օրերին Երևանում է, որպեսզի Ծիծեռնակաբերդի բարձունքում հենց այսօր` ապրիլի 24-ին խոնարհվի ու հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպաության անմեղ զոհերին, որոնց թվում նաև իր նախնիներն են:
Հայրական պապն Այնթապից էր: Թուրքական ջարդերից հրաշքով փրկվել ու Տեր Զորի անապատով հասել էր Հալեպ: Այստեղ էլ ծնվել է Ափո Մահսերեջյանի հայը, մայրը ծնունդով Լիբանանից էր:
Սփյուռքում ստեղծված հարյուր հազարավոր հայ ընտանիքերից մեկի զավակն էր, որտեղ մանկական գունեղ հեքիաթների փոխարեն երեխաները հաճախ մեծանում էին ավագներից լսած դաժան պատմություններով` սարսափելի ջարդերի ու մարդկային խեղված ճակատագրերի մասին։