ԿարևորՔաղաքական

Ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քննարկումներ Քնեսեթում

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի աջամետ եւ ձախամետ պատգամավորները երեկ կոչ են արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը. թեմա, որից երկար տարիներ հնարավոր էր լինում խուսափել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվնասելու համար, գրում է Times of Israel- ը։

«Ես հասկանում եմ, որ սա զգայուն հարց է, սակայն չեմ մեղադրում ժամանակակից Թուրքիային։ Կառավարությունը, որն իրականացել է այս գործողությունը, տապալվել է հենց Թուրքիայի կողմից,- հաստարարել է Քնեսեթի նախկին նախագահ, Լիկուդ կուսակցությունից Ռուվեն Ռիվլին՝ խնդրին նվիրված խորհրդարանի հատուկ նիստում։

Կա շատ մեծ տարբերություն Հոլքոստի եւ հայերի սպանությունների միջեւ, ասել է Ռիվլին «Ցահալ» ռադիոյին։ Առանց  աղավաղելու այդ տարբերությունները Իսրայելը պետք է գտնի միջոց «կատարելու իր բարոյական պարտքը՝ հիշելու համար այլոց նկատմամբ կատարված հանցագործությունները»։

«Թուրքիայի հետ հաշտեցումը կարեւոր ռազմավարական քայլ է, բայց այն չպետք է ազդի Հայոց ցեղասպանության ճանաչման վրա»,- ասել է բանավեճի նախաձեռնողը՝  Մեերեց կուսակցության ղեկավար Զահավա Գալ Օնը՝ հավելելով, որ ժամանակն է, որ Իսրայելը «միանա մյուս 27 երկրներին, ովքեր ճանաչել են հայերի զանգվածային սպանությունները»։

Times of Israel- ը նաեւ հայտնում է, որ երեքշաբթի օրը Հրեական համալսարանի պրոֆեսոր, համաշխարհային համբավ վայելող ցեղասպանագետ Իսրայել Չարնին իր անձնական գրադարանը նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։

Ցուցադրել ավելի
Back to top button