Քաղաքական

Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցը հոգեբանական ջրբաժան է ու սահմանագիծ, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն ու համակիրներն այսօր Ծիծեռնակաբերդի բարձունք են շարժվել Ազատության հրապարակից՝ կուսակաության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Մինչ քայլերթի մեկնարկը՝ Հովհաննիսյանը կարճ խոսքով դիմել է հավաքավածներին՝ խոսելով օրվա խորհրդի ու պատգամի մասին:
«Այսօր ավելի շատ լռելու, քան՝ խոսելու օր է:  Մեր իրավունքի տերը մնալու հանձնառության և մեր ներքին ուժը, հայի ուժը գտնելու հրամայականն է, որ  այսօր թևածում է » , -այսպես սկսեց իր խոսքը «Ժառանգության» առաջնորըդը Ազատության հրապարակում։

Հովհաննիսյանն իր կարճ  խոսքում օրվա խորհրդին ու պագամին անդրադարձավ: Մեծ եղեռնի 98-րդ տարելիցի գլխավոր պատգամը անմիաբանությունը, հատվածապաշտությունը բացառելն ու  միասնությունը համարեց:

«Բայց միաժամանակ մենք պետք է կարողանանաք մեր սխալներից դաս առնել ու սովորել: Այո, մենք թակում ենք աշխարհի դուռը՝ պահանջելով  ճանաչել մեր իրավուքնը, մեր կորուստը, մեր կորցրած տարածքների, եկեղեցիների վերականգնումը»:

Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցը, Հովհհանիիսյանի խոսքով, ոչ թե վաղեմության ժամկետ է, այլ հոգեբանական ջրբաժան է ու սահմանագիծ, մինչև որի հատումը Թուրքիան պետք է կողմոնորշվի, իսկ Հայաստանը պետք է հնարավորինս արդյունավետ լինի իր ջանքերում, Հովհաննիսյանի ձևակերպմամբ,  թե քաղաքացիական, թե իրավական ու թե քաղաքական հարթություններում:

«100-ամյակը խորհրդանշական լինելուց բացի, քաղաքական ու քաղաքացիական սահմանագիծ է: Եվ այստեղ ոչ միայն Թուրքիան, այլ նաև մենք պատասխանատվություն ունենք: Այս երկու տարվա ընթացքում պետք է կարողանանք կարգի բերել մեր տունը, պիտի ունենանք մեր տունը, որը իրավական է, որը կարողանում է Հայաստանի և Սփյուռքի ներուժը միավորել իրավունքով և ոչ թե կենացներով: Մենք պիտի ունենանք այն միասնությունը, որը վերջին 20 տարիների ընթացքում մեզանից խուսափել է»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է վերականգնի «սիմետրիան, հավասարությունը», ապա սեղանին դնի պահանջների մշակված փաթեթ ՝ Ցեղասպանության ճանաչումից մինչև  հատուցում:
Հարաբերությունների վերականգնման փորձ էր հայ- թուրքական արձանագրությունների շուրջ 2009-ին սկսված, ապա սառեցված գործընթացը:

«Ժառանգությունը» ընդգծված բացասական դիրքորոշում ունի այս արձանագրությունների նկատմամբ: ԱԺ յուրաքանրյուր քառօրյայի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանի մեծ օրակարգից այս փաստաթղթերը հանելու հարց են բարձրացնում և ստանում պատասխան, որ դա հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում գտնվող խնդիր է:

Back to top button