Քաղաքական

Լոս Անջելեսում խորնարհվել է ՀՀ դրոշը, տեղի ունեցել մոմավառություն

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Լոս Անջելեսում կատարվել է ՀՀ պետական դրոշի խոնարհման արարողություն` ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի բակում: Արարողությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի քաղաքական, հասարակական, մշակութային, գործիչներ, հոգևոր հայրեր:
Ցեղասպանության տարելիցի առիթով ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվել է նաև ցուցահանդես, որին մասնակցել են կանադացի, ճապոնացի, չինացի, մեքսիկացի, ֆրանսիացի և ամերիկացի նկարիչներ:
Ցուցահանդեսը կրել է «Խաղաղության, միասնության և մարդկային պատմության արտացոլանքը» խորագիրը: Օտարերկրացի նկարիչները համատեղ ցուցահանդեսը նվիրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 Հիշատակի երեկոյի ավարտին տեղի է ունեցել նաև մոմավառության արարողություն:
Ցուցադրել ավելի
Back to top button