ԿարևորՄիջազգային

Բրեդ Շերմանի կոչը՝ Բարաք Օբամային

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել նախագահ Բարաք Օբամային կատարել իր 2008թ խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան «Ասբարեզ» ժուռնալիստների ակումբը: Կոնգրեսականն իր նամակում հիշեցնում է, որ սենատոր եղած ժամանակ Օբաման աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ստորև ներկայացնում ենք նամակը.

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո Օսմանյան կայսրությունը փորձել է ոչնչացնել Արևելյան Անատոլիայում հայկական բնակչությանը: Ցավոք, շատերը հերքում են, որ 20-րդ դարում տեղի է ունեցել առաջին ցեղասպանություն, չնայած համաշխարհային, այդ թվում Թուրքիայի պատմաբանների այս իրադարձությունների ճանաչմանը: Քանի որ մոտեցել է այս իրադարձության 98-րդ տարելիցը, կոչ եմ անում ձեզ հռչակել, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է և ձեր տարեկան հաշվետվության մեջ այդ վայրագությունների տալ «ցեղասպանություն» անվանումը:

Ամերիկան չպետք է ասոցացվի ցեղասպանության ժխտման հետ: Հայոց ցեղասպանության զոհերը արժանի են ճանաչման: Ճանաչումն առաջին քայլն է ապագայում ցեղասպանությունների կանխարգելման համար:

Վաղուց արդեն ժամանակն է, որ Միացյալ Նահանգները հաստատի այն, ինչ պատմությունը ցույց է տվել, որ ճշմարիտ է: ԱՄՆ, այդ թվում և օտարերկյա տասնյակ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ հայտարարել են, որ 20 — րդ դարում Օսմանյան կայսրությունում հայերի համակարգված սպանությունը ցեղասպանություն է: Ես կոչ եմ անում ձեզ, պարոն նախագահ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերջ դնել մերժման քաղաքականությանը»:

Ցուցադրել ավելի
Back to top button