Հասարակություն

Արմավիրում եւս հիշատակման արարողությունը սկսվել է ջահերով երթով

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Այսօր Արմավիրի մարզում Հայոց Ցեղասպանության  անմեղ զոհերի հիշատակին խնկարկվել ու ծաղիկներ են դրվել  եղեռնի նահատակների հուշակոթողներին: Հիշատակման արարողությունը սկսվել է  երեկ ջահերով երթի կազմակերպմամբ, որին միացել են Արմավիրի մարզի երիտասարդները:

Մեկական վառված մոմ պատուհաններին ու ջահերով երթ Արմավիր քաղաքի հրապարակից`  ճանաչման և հատուցման պահանջատիրությամբ: Երեկ երեկոյան  Արմավիրի քաղաքի երիտասարդները անկախ քաղաքական կողմնորոշումներից միասնաբար Արմավիրի քաղաքի հրապարակից  ջահերով երթ էին կազմակերպել  դեպի  քաղաքային զբոսայգի,  եղեռնի զոհերի հուշակոթող, որտեղ էլ այրվել է թուրքական դրոշը, հետո մոմեր վառվել անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Այսօր առավոտյան Արմավիրի քաղաքում  ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել մարզային ու քաղաքային իշխանությունները,  կազմակերպությունները, քաղաքացիները: Ցեղասպանության զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ կարատեցին  Արմավիրի թեմի հոգևորականները, որից հետո  Արմավիր քաղաքի սբ. Սարգիս եկեղեցու հոգևորական տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը  հանրությանը ներկայացրեց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումներին  ընդառաջ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդ հայրապետի  և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի համատեղ  կոչն ուղղված Թուրքիայի իշ;անություններին` հայոց ցեղասպանության ճանաչման, հայ ժողովրդի կրած կորուստների, մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների հատուցման, կրոնական և մշակութային արժեքների , եկեղեցապատկան կալվածքների  ու իրերի վերդարձման մասին:

Ցեղասպանությունը վերապրածներից քչերն են մնացել, սակայն նրանք ժառանգություն են թողել վրեժն ու պահանջատիրությունը էրգրի նկատմամբ: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ցեղասպանությունը վերապրած և մազապուրծ եղած մշեցու թոռ է: 9 երեխա ունեցող ընտանիքից  փրկվել է միայն պապը`  գաղթելով Արևմտյան Հայաստանից,  հաստատվել  է Թալինի Ոսկեթաս գյուղում: Ռուբեն Խլղաթյանը հոգում պահելով սուգը նշեց, որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վերափոխվելու է պայքարի օրվա, պետք է ձերբազատվել սգից ու հասնել հաղթանակի` աշխարհին ճանաչել տալով ցեղասպանությունը:

Եղեռնի զոհերի հուշակոթողին ծաղիկներ  դրեց նաև մատաղ սերունդը: 4-ամյա Վոլոդյան տատիկի հետ էր եկել հարգանքի տուրք մատուցելու: Մանկապարտեզում  սովորեցրել են օրվա մասին:

Մայիսյանի դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը իր վիշտը կիսելով նախորդ  դարասկզբի մառդկային ամենամեծ ոճրի նկամամբ, մեջբերեց Խրիմյան Հայրիկի խոսքերը. «Խնդրագրով ոչինչ չեն տալիս, հարկավոր է զենքով նվաճել արդարությունը»: Նա նշեց, որ պետք էոինենալ ուժեղ պետություն.<<Պպատմությունը ցույց է տվել, որ հարգում են միայն ուժեղներին, մենք պետք է ավելի ուժեղ ու կազմակերպված լինենք, որ աշխարհը հարգի մեզ», ասաց բազմավաստակ մանկավարժը:

Զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել սբ. Էջմիածնում, Մեծամորում, Արմավիրի մարզի համայնքներում:

Ցուցադրել ավելի
Back to top button