Հայոց ցեղասպանության թանգարանն այցելուներին կներկայանա նոր տեսքով և որակով


Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել վերջին հինգ տարիների ընթացքում վերջինի կողմից հրատարակված գրքերի շնորհանդեսը, ներկայացվեցվել են շուրջ 25 հատորներ` թողարկված տարբեր մատենաշարերով: Մինչ գրքերի շնորհանդեսը տնօրեն Հայկ Դեմոյանն ամփոփել է անցած մեկ տարվա գործունեության արդյունքները, իրազեկել ցեղաստպանութայն ինստիտուտի տարածքում իրականացվող շիանարարական աշխատանքների մասին, որոնց արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարանն այցելուներին կներկայանա նոր տեսքով և որակով:
Հայոց ցեղաստպանութայն ինստիտուտի տարածքում մեծ ծավալով շինարարական աշխատանքներ են ընթանում: Ցեղասպանութայն 100-ամյա տարելիցին այն այցելուներին կներկայանա բոլորովին այլ տեսքով և որակով: տնօրեն Հյակ Դեմոյանի փոխանցմաբ շինարարանկան աշխատանքների արդյունքում թանգարանի մասնաշենքը կընդարձակվի երկու, իսկ բուն ցուցադրական մակերեսը` 2.5 անգամ: Նրա բնորոշմամբ` Հայաստանում ներդրվում է թանգարանային նոր մշակույթ:
Երևանյան թանգարանը կդառնա լուրջ գործիք` հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և այս ոլորտում իրազեկման մակարդակը բարձրացնելու առումով: Տնօրենն ընդգծում է, որ շինարարական աշխատանքների ողջ ընթացքում թանգարանը չի դադարեցնի իր գոծունեւոյունն ու ժամանկավոր ցուցասրահում կշարունակի ներկայացնել իր ցուցադրությունը: Առաջիկա երկու տարիներին հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կունենա 15 ցուցադրություններ աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում: Նախորդ տարի թանագարանի գործուներությունն ակտիվ էր հատկապես միջազգային համագործակցության ոլորտում: Իսկ թանգարանի գիտահրատարակչական աշխատանքի արդյունքն, ինչպես միշտ, շոշափելի է:
Թանգարանի նախասրահում այսօր տեղի ունեցավ վերջին հինգ տարիների ընթացքում թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակված գրքերի շնորհանդեսը, ներկայացվեցին շուրջ 25 հատորներ` թողարկված տարբեր մատենաշարերով : Ներկայացված հատորները ներառում են ինչպես վերահրատարակված և թարգմանված գրականություն, այնպես էլ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողների մենագրությունները: Անդրադառնալով Հյաոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում վերջին մեկ տարվա արդյոնքներին, Հայկ Դեմոյանն այսօր կարևորեց նախ այն երկարաժամկետ շարունակական աշխատանքը, որի արդյունքը կարող է տեսանելի լինել միայն ապագայում:
«Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը խորանում է: Իսկ հայ ժողովուրդը շարուանկում է ոճրագործության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված իր պայքարը` հավատով, որ Թուրքիան օրերից մի օր քաջություն կունենա դեմքով շրջվելու դեպի սեփական պատմությունը: