Սպորտ
Կրակոցներ Գյումրիում. թաղային հեղինակությունների վրա հարձակման մեջ կակսկածվում է նախկին քաղաքապետի ազգականը


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Այսօր ժամը 13-ի սահմաններում հրազենային վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրիի բնակիչներ 1976 թ-ին ծնված Արտյոմ Կարապետյանին եւ 1963-ին ծնված Հարություն Խաչատրյանին: Արտյոմ Կարապետյանի կյանքը փրկել բժիշկներին այդպես էլ չի հաջողվում, իսկ Հարություն Խաչատրյանի վիճակը բժիշկները բավարար են գնահատում:
Փաստի առիթով Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Ընթացքի մեջ է քրեական գործի քննությունը: