Հասարակություն

Ծիծեռնակաբերդը՝ նաեւ համացանցում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը այլևս գոյություն ունեն ոչ միայն իրական տիրույթում, այլ նաև՝ առցանց:

Ամերիկյան «Մեմկո» ընկերության կողմից մշակված վիրտուալ այցելության ծրագիրը այսօր ներկայացվեց լրագրողներին։

Յուրաքանչյուր ոք կարող է համացանցի միջոցով այցելել Ծիծեռնակաբերդի բարձունք, ծաղիկներ դնել Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի անմար կրակին, այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ծանոթանալ վավերագրերին:
Դրա համար առաջին հերթին պետք է մուտք  գործել  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը ` www.genocide-museum.am հասցեով, պատմում է ամերիկյան «Մեմկո» ընկերության  հանրային կապերի պատասխանատու Աննա Պետրոսյանը:

Վիրտուալ տարբերակը կատարված է ժամանակակից ծրագրային ապահովման հենքի կիրառմամբ և թույլ է տալիս զգալ իրական ներկայությունը` շնորհիվ գրաֆիկայի և ձայնի բարձրորակ մակարդակի:

Ինչպես նշեց «Մեմկո» ընկերության երևանյան գրասենյակի տնօրեն Արման Զաքարյանը, վիրտուալ այցելության ծրագրից կարելի է օգտվել ինչպես կայքի միջոցով, այնպես էլ ներբեռնելով համակարգիչ:

Սովորաբար այցելուների թիվը ավելանում է ապրիլի 24-ին:  Մոտ ապագայում ծրագիրը կներառի մեր երկրի պատմամշակութային վայրերը, ինչը թույլ կտա հեռու երկրներում ապրող մարդկանց առցանց ավելի անմիջական ծանոթանալ մեր երկրին։

Ցուցադրել ավելի
Back to top button