ԿարևորՀասարակություն

Ադամ Շիֆ.«Հույս ունեմ, որ մենք շատ արագ կհասնենք ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` մինչև 100-ամյա տարելիցը»

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»

ԱՄՆ

Այս օրերին Լոս Անջելեսում կազմակերպվող` Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին մասնակցում է նաև կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա հայտնել է, որ շուտով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևը: Կոնգրեսականը հույս է հայտնել, որ ՄՆ-ի կողմից ճանաչումը տեղի կունենա մինչև ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

«Անցած շաբաթ ես դիմեցի ԱՄՆ նախագահին` կոչ անելով ճանաչել ցեղասպանությունը  և պետքարտուղար Ջոն Քերիին` նրան հորդորելով աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործին: Նա Սենատում Հայոց ցեղասպանության Ճանաչման ջատագով էր,  հույս ունեմ որ պետքարտուղարությունում ևս նույնը կանի: Ցեղասպանության փաստն անժխտելի է, և միայն Թուրքիայի կողմից ճնշման հետևանք է, որ մինչև այժմ Ճանաչումը տեղի չի ունեցել: Պարզապես անընդունելի է, որ այս երկիրը կարող է առաջնորդի դեր ունենալ մարդու իրավունքների, զանգվածային սպանությունների և ցեղասպանությունների դեմ պայքարում, սակայն նման կեցվածք ունենալ Հայոց ցեղասպանության հարցում, որի վերաբերյալ չկա պատմական տարակարծություն: Հույս ունեմ` այս վարչակազմը կանի ճիշտ քայլ : Կոնգրեսի երկու կուսակցությունների կողմից էլ կան այս հարցի աջակիցներ, ովքեր պատրաստ են պայքարել, քանի չեն հաղթել: Բայց ճանաչումը ես համարում եմ հրատապ հարց, քանի դեռ մեզ հետ են ցեղաասպանության ականատեսները:

Այժմ նոր օրինագիծ ենք մշակում: Ակնկալում եմ որ շատ շուտով այն կներկայացնենք: Ցանկանում ենք վստահ լինել, որ ունենք աջակիցների կայուն բանակ` մեր հաջողության հնարավորությունը մեծացնելու համար: Մենք կշարունակենք ճնշումը Միացյալ Նահանգների վրա, որպեսզի այն նույնպես միանա Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչած երկրներին:

Իրադրությունը շատ արագ է փոփոխվում, և ես հույս ունեմ, որ մենք շատ արագ կհասնենք ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` մինչև 100-ամյա տարելիցը: Բայց ես կուզենայի, որ դա տեղի ունենար այսօր, այս շաբաթ: Կշարունակենք պայքերլ, մինչև հաջողենք»:

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button