Հասարակություն

Ցեղասպանության տարելիցին նվիրված քայլարշավ՝ Լոնդոնում

Ապրիլի 20-ին Լոնդոնում տեղի ունեցավ Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի` Հայոց ցեղասպանության Ճանաչման կոմիտեի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա քայլարշավը։

Քայլարշավը, անցնելով Լոնդոնի կենտրոնական փողոցներով, ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանի մոտ, որտեղ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը եւ Բրիտանահայ համայնքային խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը ծաղկեպսակներ զետեղեցին։

Ցուցադրել ավելի
Back to top button