Մշակույթ

Վալմարի «Իսպանական տպավորություններ»- ը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Այսօր Վալմար արվեստի սրահում տեղի ունեցավ Վոլոդյա Մարգարյանի` Վալմարի «Իսպանական տպավորություններ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է նկարչի ծննդյան 65- ամյակին: Ցուցահադեսում ներկայացված  է 22 գեղանկար: Նկարիչը արվեստասեր հասարակության դատին է ներկայացրել իր Իսպանիա կատարած շրջագայությունից ստացած տպավորությունները։ Նկարներում հիմնականում Իսպանիայի խորհրդանիշ համարվող ցլամարտի տեսարաններն են։

«Լինելով Իսպանիայում` փորձել եմ հասկանալ ինչն է մոտ Իսպանիային,  նաև լիցքավորվելով արտաքին աշխարհից, այն իմպուլսները, որ ստանում ես արտաքին աշխարհից, ենթագիտակցորեն ներսում հասունանում են և դու փորձում ես դա վերարտադրել: Ես փորձեցի դա վերարտադրել իսպանական տպավորությունները ցլամարտի միջոցով, Դոն Կիխոտի, ասպետության և էներգիայի դաշտով օժտված գեղեցկուհիների միջոցով»,- ասում է նկարիչը։

Վալմարը 40 երկրներում ունեցել է 40 անհատական  և 186 խմբակային ցուցահանդես: Հաջորդ ճանապարհորդությունը նկարիչը  նախատեսում է  դեպի Արգենտինա և Բրազիլիա։

Back to top button