ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: «Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դժվարին փորձությունն ու վերացնել դրա հետևանքները:

Կիսելով Ձեր և Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` Մաղթում եմ վիրավորվածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն»,-երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։

Ցուցադրել ավելի
Back to top button