Հասարակություն

Հայտնի են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակակիրները

Այսօր «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների» բնագավառում ՀՀ ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակին են արժանացել ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Աբրահամյանը, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ասպիրանտ Խաչատուր Թովմասյանը:

ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդմամբ, մրցանակը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Գարիկ Մարգարյանի նախաձեռնությամբ սահմանել է անգլիական  կազմակերպությունը 1000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով: Մրցանակային հանձնաժողովը, արժևորելով ներկայացված աշխատանքներից երկուսը, որոշել է մրցանակը բաշխել երկուսի միջև` յուրաքանչյուրին հանձնելով 500-ական ԱՄՆ դոլար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդանուր ժողովի ժամանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button