Միջազգային
Բելգորոդում հրաձիգն սպանել է վեց մարդու


Բելգորոդում այսօր հանցագործը կրակ է բացել խանութի աշխատողի եւ անցորդների վրա, արդյունքում սպանվել է վեց մարդ, այդ թվում 7- րդ դասարանի աշակերտուհի, հողորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնի վրա։
Գրեթե բոլոր տուժողները սպանվել են տեղում, միայն 16- ամյա աշակերտուհին է մահացել վիրահատության պահին։
Հանցագործը եւ նրա հանցակիցը կարողացել են թաքնվել դեպի վայրից։
«Բելգորոդի հրաձիգը, նախնական տվյալներով, 1981 թվականին ծնված, նախկինում չորս անգամ դատված Սերգեյ Լոմազունն է»,- հատնում են ոստիկանությունից։