Սպորտ

ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի մարզիկ-զինծառայողների ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն` Երեւանում

Ս.թ. ապրիլի 23-ին Երևանում կկայանա ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի մարզիկ-զինծառայողների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Առաջնությունը կազմակերպվում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հովանու ներքո: ԱՊՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողների միջև ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևի առանձին առաջնություն այս տարի կազմակերպվում է առաջին անգամ:

Առաջնության անցկացման ամբողջ ընթացքը կազմակերպում է ՀՀ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչությունը:

Առաջնության հիմնական նպատակներն են ԱՊՀ անդամ-պետությունների զինված ուժերի միջև բարեկամության ամրապնդումն ու համագործակցության զարգացումը ֆիզիկական պատրաստության և սպորտի ոլորտում,  առողջ ապրելակերպի քարոզումը ԱՊՀ պետությունների զինված ուժերում, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, զինծառայող-մարզիկների բարձր չափանիշների պատրաստության փորձի փոխանակումը, մասսայական սպորտի զարգացումը անդամ-պետությունների զինված ուժերի զինծառայողների շրջանում, ինչպես նաև նրանց ֆիզիկական պատրաստության և բարոյահոգեբանական կայունության բարձրացումը:

Մրցումներն անցկացվում են հետևյալ քաշային կարգերում. Մինչև 55 կգ, մինչև 60 կգ, մինչև 74 կգ, մինչև 84 կգ, մինչև 96 կգ, մինչև 120 կգ: Յուրաքանչյուր թիմ կարող է հայտավորել մեկական մասնակից յուրաքանչյուր քաշային կարգում:

Ցուցադրել ավելի
Back to top button