Հասարակություն

Տ.Քոչարյան.Հայաստանին «թվիթերային» հեղափոխություն չի սպառնում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Արդի աշխարհում մեծ է համացանցի ազդեցությունը ամբողջ աշխարհում տեղի ունեցող զարգացումների վրա: Այս առումով հատակապես մեծ դեր են խաղում սոցիալական ցանցերը, մասնավորապես «Ֆեյսբուքը», որի օգտատերերի թիվը ամբողջ աշխարհում արդեն իսկ գերազանցում 1 միլիարդը: Ըստ վերջին տվյալների, մեր երկրից ցանցում գրանցված է ավելի քան 440 հազար էջ:

Օգտատերերի քանակով մեր երկրում առաջատար դիրքերում են գտնվում «Օդնոկլասնիկի» և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերը: Վերջինս համարվում է ավելի ազդեցիկ` հասարական և քաղաքական տեսանկյունից: Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանի, «Ֆեյսբուքից» օգտվող մեր համերկրացիների իրական թիվը կազմում է 300 հազար:

Հաշվի առնելով հասարակական կարծիքի ձևավորման հարցում սոցիալական այս ցանցի հզոր ներուժը, քաղաքական կուսակցությունները ձեռնամուխ են եղել սեփական ներկայությունը ապահովելուն` ներկայացնելով գործունեությունը և իրականացնելով քարոզարշավը: Միևնույն ժամանակ Տիգրան Քոչարյանը, որպես փորձառու օգտատեր, նշեց, որ «Ֆեյսբուքը» դեռևս չի արտացոլում հասարակական կարծիքի ամբողջ ներկապնակը, քանի որ ոչ բոլորն են օգտվում համացանցից և առավել ևս սոցիալական ցանցից:

Ինչևիցե, հետևելով այս կամ այն քաղաքական ուժին և գործչին համացանցում սատարող զանգվածին, փորձագետը նշեց, որ մինչև 120 հազար «Ֆեյսբուքը» հայաստանցի օգտատեր քաղաքականապես կողմնորոշված է: Այնուամենայնիվ, Քոչարյանը պնդում է, որ սոցիալական ցանցը այսօր ավելի շատ համարվում է լրատվության աղբյուր:Աշխարհում մեծ տարածում ստացած «Թվիթեր» սոցցանցը մեր երկրում զգալի զիջում է իր դիրքերը նույն «Ֆեյսբուքին»` ներկայացված լինելով ընդամենը 10 հազար օգտատերերով:

Այսպիսով կարելի է արձանագրել, որ Հայաստանին «արաբական գարուն» վերապրած երկրներին բննորոշ «թվիթերային» հեղափոխություն չի սպառնում: Ինչևիցե, տեղեկատվական տեխնոլոգիաները ազդում են և հանրահավաքների հաճախելիության վրա: Ըստ Քոչարյանի, շատերը նախընտրում են հետևել ելույթներին ոչ թե հրապարակներում, այլ առցանց` համակարգչի միջոցով: Առկա է հասարակության թվայնացման միտումներ, նկատեց փորձագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button