ԿարևորՀասարակություն

Հայագետ.Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ»-ում կան պատմական խեղաթյուրումներ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը պատմում է Ագուլիսում և Բաքվում հայերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից կազմակերպված ջարդերի մասին: Հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանի խոսքով` գիրքը ադրբեջաներեն դեռևս չի հրատարակվել, այն առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում «դռուժբա նառոդով» ամսագրի 2012 թվականի դեկտեմբերի համարում: Եվ այդ ժամանակից ի վեր հեղինակը`Աքրամ Այլիսլին, ենթարկվել է հալածանքների` հայամետ աշխատություն գրելու համար: Արգամ Այվազյանի խոսքով` գրքում կան պատմական խեղաթյուրումներ:

Նախիջևանագետ Արգամ Այվազյանը կողմ է, որ Աքրամ Այլիսլիի` «Քարե երազներ» պատմական վեպը թարգմանվել և հրատարակվել է Հայաստանում, սակայն դժգոհ է, որ այն հայ ընթերցողին հրամցվել է խեղաթյուրված պատմական փաստերով.«Այս երազները Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներն են այս ամեն ինչը կատարում, նրանք բարբարոս են ու վայրենի, բայց քաղաքական ուղղվածությունը Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների մասին է և ոչ տեղացի ադրբեջանցիների»:

Վեպը մեծ մասամբ քաղաքական աշխատություն է, քան գեղարվեստական, ասում է Այվազյանը: Վեպում Այլիսլին չեզոքացնում է Ադրբեջանի իշխանությունների մասնակցությունը հայերի կոտորածներում: Սակայն հայագետը նշեց, որ բազմաթիվ փաստեր կան, որոնք ապացուցում են, որ այդ վայրագությունները կատարվել է հենց ադրբեջանական իշխանության կողմից: Հայագետը կարծում է, որ վեպը պետք է ունենար առաջաբան, որտեղ պետք է ներկայացվեր և’ հեղինակի ճիշտ մոտեցումները, և’ պատմական փաստերի խեղաթյուրված լինելը:

Իսկ մեր ԳԱԱ մասնագետներն ու պատմաբանները ուղտի ականջում քնած են, ասում է նախիջևանագետը:
Հոդվածներ են տպագրվել Ադրբեջանում` դատապարտելով Այլիսլիին ` նրան անվանելով թաքնված հայ` հայամետ վեպ գրելու համար, որն էլ հայագետ Արգամ Այվազյանի խոսքով, պատիվ չի բերում ադրբեջնական պետական քարոզչամեքենային: Ադրբեջանում քարկոծվում է Այլիսլին, իսկ Հայաստանում հերոսացվում խեղաթյուրված պատմական փաստերով աշխատանքը:

Նույն ձեռագիրը երևում է Ագուլիսի ջարդերի մասին պատմող հատվածում: Այլիսլին այստեղ ևս չեզոքացնում է բնիկ ադրբեջանցիների մասնակցությունը թե’ 1919 թվականի Ագուլիսի կոտորածներում, և թե’ 1990 թվականի Բաքվի ջարդերին: Ադրբեջանցի գրողը գրքում խոսում է Ագուլիսի մի շարք եկեղեցիների մասին, որտեղ շեշտում է , թե ագուլիսցիները չգիտեն, թե այդ եկեղեցիներն ու վանքերը երբ են կառուցվել և երբ ավիրվել:

Արգամ Այվազյանը կարծում է, որ Աքրամ Այլիսլիի նկատմամբ կատարված հալածանքները կարող են և շինծու լինել` հայկական կողմի դիրքորոշումն իմանալու համար: Հայագետի խոսքով` շուտով Այլիսլիի նկատմամբ հալածանքները կմեղմանան, վերջինս իր ելույթներում խոստովանել է, որ այդ վեպում ինքն ազնվացրել է ադրբեջանցուն և Ադրբեջանին:

Ցուցադրել ավելի
Back to top button