ԿարևորՄիջազգային

Երկրաշարժ Չինաստանում.ամենաքիչը 102 զոհ, 2200 վիրավոր կա

ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին ժամը 09.36-ին, տեղական ժամանակով ժամը 04.02-ին, Չինաստանի տարածքում՝ Յանն քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները ամենաքիչը 102 զոհ եւ 2200 վիրավոր կա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության՝ 30.260 և արևելյան երկայնության՝ 102.900: Լրատվամիջոցների հավաստմամբ, երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 46 մարդ և վիրավորվել 600:

 

Ցուցադրել ավելի
Back to top button