ԿարևորՀասարակություն

Արցախում հրազենային վնասվածքից զինվոր է մահացել

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից հայտնում են Ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնվածՐաֆֆի Լևոնի Մարաշլյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

 

Back to top button